Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 12-13.2012

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանի նախագահությամբ։

 

Խորհրդի կազմում ընդգրկվել են առողջապահության համակարգի  տարբեր ոլորտները ներկայացնող ճանաչված գիտնականներ։ Խորհրդատվական այս մարմնի առջև խնդիր է դրվել ուսումնասիրությունների արդյունքում գիտականորեն հիմնավորված առաջարկություններ ներկայացնել ինչպես բժշկագիտության զարգացման ռազմավարության, ժամանակակից չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների, գերակա ուղղությունների և նորարական ծրագրերի, առողջապահության համակարգում բժշկագիտական ենթակառուցվածքի ձևավորման և գործունեության իրականացման չափորոշիչների, այնպես էլ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման  վերաբերյալ։

 

ՀՀ առողջապահության նախարարին կից օրերս կայացած գիտական խորհրդի հերթական նիստում քննարկվեց խորհրդի կանոնակարգի նախագիծը։ Դրաստամատ Խուդավերդյանը տեղեկացրեց, որ այն մշակվել է համատեղ ուժերով՝ հաշվի առնելով տարբեր երկրների փորձը, ինչպես նաև մեր երկրում այս ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտն ու առկա մարտահրավերները։ Չնայած դրան, բավական շահեկան քննարկման արդյունքում առաջարկվեց մինչ նախարարի հաստատմանը ներկայացնելը նախագծում որոշ փոփոխություններ և հստակեցումներ կատարել։ 

 

Խորհուրդը քննարկեց նաև 2012թ. սեպտեմբեր-2013թ. դեկտեմբերի աշխատանքային պլանը։ Այս առթիվ տարբեր կարծիքներ հնչեցին ՀՀ առողջապահության համակարգում Բժշկական գիտությունների ակադեմիայի դերի և կարգավիճակի շուրջ։

 

Նախարար Դումանյանը շեշտեց, որ կարևոր այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկ է ոլորտի գիտնականների հետ քննարկումներ կազմակերպել հստակեցնելու, թե ինչ ներուժ ու խնդիրներ, ինչ մոտեցումներ ու հնարավորություններ են առկա։ 

 

Խորհրդի օրակարգում ընդգրկված էին նաև տարբեր հանձնաժողովներ՝ «ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների գործունեության համակարգային վերլուծության և հետագա զարգացման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման հանձնաժողով», «ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների գիտական ուղղությունների վերլուծության և առաջնակարգ գիտական ուղղությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման հանձնաժողով», ինչպես նաև «ՀՀ առողջապահության նախարարության համակարգի հիմնարկների գիտական նախագծերի, գիտական թեմաների, գիտաժողովների և այլ հետազոտական ծրագրերի հայտերի մասնագիտական կարծիքի ձևավորման և հետագա ֆինանսավորման ներկայացման երաշխավորությունների կազմման գործընթացի կազմակերպման հանձնաժողով» ստեղծելու մասին հարցերը։

 

«Մենք լուրջ ակնկալիքներ ունենք այս խորհրդի գոծունեությունից։ Գաղտնիք չէ, որ առողջապահական համակարգի գիտահետազոտական ինստիտուտներից շատերն իրենց գործունեությամբ վերածվել են  հիվանդանոցների։ Մենք պետք է հստակ պատկերացումներ ունենանք ոլորտի առջև ծառացած բժշկագիտական խնդիրների լուծման ուղղությամբ յուրաքանչյուր գիտահետազոտական ինստիտուտից սպասվող գիտական գործունեության արդյունքների, իրական վիճակի, ինչպես նաև գիտական ու տեխնիկական ներուժի, բացթողումների և առկա խնդիրների մասին։ Այս խորհուրդը կարող է լուրջ դերակատարում ունենալ նաև գիտական աշխատանքների գործնական կիրառության, ասպիրանտական պահանջարկի ուսումնասիրման և կարևոր շատ այլ ոլորտներում»,-նշել է  նախարար Դ.Դումանյանը։

 

Մշակել մարզային  հիվանդանոցի օրինակելի կառուցվածք 

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին հանձնարարել է մարզային հիվանդանոցի օրինակելի, արդյունավետ կառավարվող մոդել մշակել։

 

Նախարարը պաշտոնավարումից ի վեր հասցրել է շատ տեղերում լինել և ծանոթանալ առկա խնդիրներին։ Դրանց մի մասն արդեն լուծվել է, մի մասի լուծումների համար էլ համապատասխան հանձնարարականներ են տրվել։

 

«Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում։ Միայն այդ շինությունները պահպանելու համար մեծ միջոցներ են ծախսվում։ Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել բարելավել մարզային առողջապահության, բուժաշխատողների վիճակը։ Եւ իրավունք չունենք  թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան ոչ անհրաժեշտ հսկայական տարածքների պահպանության վրա»,-այս առթիվ ասել է Դերենիկ Դումանյանը։

  

Նոր մոտեցումներ մարզային խնդիրներին

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը:

 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրեցին վճարովի ծառայություններից և համավճարից գոյացող ֆինանսական հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

 

Նախարար Դումանյանը շեշտեց, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։ 

 

«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

 

Նա հորդորել է առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհաստատությունների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները, ինչպես նաև արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։

 

Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրեց նաև մարզային բուժհաստատությունների առջև։

 

Ծննդատներում անհարկի վճարումներ չպետք է լինեն

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։

 

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ  ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-ասել է նախարարը։

 

Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ ևս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ  հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի  հիվանդասենյակները։

 

Դերենիկ Դումանյանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ